Սաուդյան Արաբիան դեկտեմբերին սիրիական ընդդիմությանը միավորելու նպատակով համաժողով կանցկացնի, հայտնում է gazeta.ru-ն: Սակայն համաժողովի ամսաթիվը չի հաղորդվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական ընդդիմությունը քննարկել է Էր Ռիադում հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ:








































