Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստներ Մարիո Մանջուկիչը և Շտեֆան Լիխշտայներն ապաքինվել են վնասվածքներից և պատրաստ են մասնակցել Իտալիայի առաջնության 13-րդ տուրի` «Միլան»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստներն իրենց վնասվածքները ստացել են հավաքականներում մարզումներ անցկացնելու ընթացքում:
Հաղորդվում է, որ իտալական դերբիին կարող է մասնակցել նաև «ծեր սենյորա»-ի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը:






































