Trivago պորտալն ընտրել է 20 եվրոպական քաղաք, որտեղ Սուրբծննդյան տոնավաճառ այցը կարելի է համատեղել ոչ թանկարժեք հյուրանոցում մնալու հետ: Այս մասին հայտնում է travel.rambler.ru-ն:
Պորտալը համեմատել է 20 եվրոպական քաղաքներում հյուրանոցներում կեցության գները նոյեմբերի 28-29-ին և դեկտեմբերի 5-6-ին:
Պարզվել է՝ այդ օրերին 2-հոգանոց հյուրանոցային համարն ամենաէժանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում է (75 և 95 եվրո): Տնտեսման առումով երկրորդ տեղում Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն է (89 և 109 եվրո), առաջատարների եռյակը եզրափակում է ֆրանսիական Անժե քաղաքը (91 և 113 եվրո):
Ոչ թանկարժեք հյուրանոցներ կարելի է գտնել նաև Ֆրանկֆուրտում (93 և 111 եվրո), շվեդական Մալմյոում (98 և 113 եվրո):
Թանկ չեն նաև Բարսելոնի հյուրանոցային համարների գները (99 և 98 եվրո): Ցուցակը եզրափակում են Հելսինկին (100 և 103 եվրո), Նյուրնբերգը (115 և 152 եվրո) և Մաաստրիխտը (131 և 186 եվրո):








































