Թել Ավիվում անհայտ անձը դանակով հարձակվել է ռուսական RT հեռուստաընկերության գրասենյակի աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է RT-ի կայքը:
Հեռուստաալիքի թղթակից Փոլա Սլիերի խոսքով՝ 1 մարդ զոհվել է, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Հանցագործը դեռ ազատության մեջ է:








































