Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Երևանում 44-ամյա տղամարդը ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել քրոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից իր 55-ամյա քրոջը ծեծելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսնալուծված 44-ամյա Ա. Օհանյանը բնակվել է իր 55-ամյա քրոջ հետ, ում հետ ունեցել է լարված փոխհարաբերություններ՝ նրան մեղադրելով իր ամուսնալուծության մեջ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն, 2015 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում տղամարդը վերադարձել է տուն և քրոջը կրկին մեղադրել իր ամուսնալուծության մեջ, ապա նաև բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Նախնական քննության տվյալներով, նա ոտքերով և բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 55-ամյա քրոջ գլխին և մարմնի տարբեր մասերին՝ սպառնալով կոկորդը կտրել: Սպառնալիքն իրական ընդունելով՝ կինը մեկհարկանի առանձնատան պատուհանից դուրս է ցատկել, որի հետևանքով ստացել է ձախ սրունքի զույգ ոսկրերի դիստալ ծայրերի տեղաշարժով բաց կոտրվածքներ: Եղբայրը նրան բերել է տուն և շարունակել բռունցքներով հարվածներ հասցնել քրոջ գլխին։ Կիրառված բռնության հետևանքով կինն ստացել է տարբեր վնասվածքներ՝ գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, գլխուղեղի գագաթային ձախ բլթում կոնտուզիոն հեմոռագիկ օջախ, սուբարախնոիդալ արնազեղում, ողնաշարի գոտկային երրորդի ողի կողմնային ելունների կոտրվածքներ, գլխի գագաթային, զույգ ստորակնակապճային, վերին շրթունքի, ձախ բազկի, կրծքավանդակի առաջային մակերեսի շրջանների արնազեղումներ:

55-ամյա կինն օգոստոսի 7-ի առավոտյան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան պատճառված մարմնական վնասվածքները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, գնահատվել են ծանր։

Քննությամբ պարզվել է նաև, որ ինչպես քրոջ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ, այնպես էլ դրանից հետո՝ հիվանդանոցում բուժում ստանալու ընթացքում, եղբայրը պարբերաբար այցելել է նրան և սպառնացել կատարվածի մասին չհայտնել ոստիկանության աշխատակիցներին՝ հակառակ պարագայում սպառնալով սպանել։

Արդյունքում, բուժաշխատողիներին և իրավապահներին, քննության նախնական փուլում, քույրը հայտարարել է, թե վնասվածքներն ստացել է տան նկուղում ընկնելու հետևանքով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ, 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում