«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կընդգրկվի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպման հայտացուցակում: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Սակայն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը չի ցանկանում ռիսկի դիմել և դուրս չի գա խաղադաշտ կատալոնական ակումբի մեկնարկային կազմում: Մեսսիի կարծիքով՝ այդ դեպքում կարող են անդառնալի հետևանքներ լինել:
Հիշեցնենք, որ իսպանական գրանդերի մասնակցությամբ «կլասիկո»-ն կայանալու է նոյեմբերի 21-ին: Մեսսին վնասվածք է ստացել Պրիմերայի 6-րդ տուրի «Լաս Պալմաս»-ի դեմ հանդիպմանը:







































