Մադրիդի «Ռեալ»-ի և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի դեմ «կլասիկո»-ն ավելին է, քան պարզապես Իսպանիայի առաջնության հերթական հանդիպում:
Ասում են, որ յուրաքանչյուր խաղում պարզապես վիճարկվում է երեք միավոր: Բայց դա այդպես չէ: «Կլասիկո»-ն ավելին է, քան պարզապես խաղ:
Չորս տարի ապրել եմ Դուբայում և տեսել, թե ինչպիսի խելահեղ ոգևորությամբ են մարդիկ պատրաստվում դիտել այդ մրցակցությունը»,- Goal-ը մեջբերում է Կանավարոյի խոսքերը:








































