«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը բանակցություններ է վարում «Էսպանյոլ» տեղափոխության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Բրիտանական ակումբը պատրաստ է զիջումների գնալ և 33-ամյա ֆուտբոլիստին թույլ տալ Իսպանիա վերադառնալ ազատ գործակալի կարգավիճակով:
Հիշեցնենք՝ Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիր է ստորագրել նախորդ ձմռանը, սակայն հուլիսին թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հեռացրել է նրան հիմնական կազմից: «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահն ընդամենը երկու խաղ է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում:








































