Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը շարունակում են ապաքինվել վնասվածքներից: Այդ մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Մովսիսյանը ընդհանուր խմբի հետ մարզվել է մարզասրահում , իսկ Օզբիլիսը շարունակում է վերականգնողական կուրսը:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին: Թիմը կմրցի «Կրասնոդար»-ի հետ:









































