Մադրիդի «Ռեալ»-իհարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում խոսել իր որդու ծննդյան հանգամանքների մասին:
«Բազմաթիվ փոքրիկներ ո՛չ հայր ունեն, ո՛չ մայր: Կարծում եմ՝ Քրիշտիանու-կրտսերի համար մեկ ծնողը բավական է: Չեմ սիրում խոսել որդուս ծննդյան և նրա մոր մասին: Երբ որդիս մեծանա, ամեն ինչ կբացատրեմ նրան: Այժմ փորձում եմ այնպես անել, որ տղաս զերծ մնա ավելորդ անհանգստությունից: Բայց միշտ չէ, որ ստացվում է: Նա մեծացել է և ամեն ինչ հասկանում է:
Որդուս ծննուդն ինձ շատ է փոխել: Նա միշտ սատարում է ինձ, միշտ ժպտում: Կցանկանայի, որպեսզի նա ընտրի իմ ուղին, հարձակվող դառնա և շատ գոլեր խփի: Տարօրինակ է, բայց Քրիշտիանուին ավելի շատ դուր է գալիս դարպասապահ լինել»,- Daily Mail-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:







































