Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 18-ին կայացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա ապագա մրցակից Մարտին Մուրայի մամուլի ասուլիսը:
«Հաղթանակը կարևոր է ինձ համար»,- շեշտել է Արթուր Աբրահամը:
Հայ բռնցքամարտիկը նշել է, որ նոյեմբերի 21-ին ամեն ինչ անելու է հաղթելու համար: Մարտին Մուրայն իր հերթին ասել է, որ մեծ մենամարտ է սպասվում և ընդգծել է հաղթելու իր ցանկությունը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI Arena-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:











































