ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացումից 2 օր առաջ Փարիզում ելույթ ունենալով կլիմայի խնդիրների հարցերով, Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էմբեր Ռադն ասել է, որ երկրում դեռևս մնացած այն էլեկտրակայանները, որոնք աշխատում են ածխով, կփակվեն 10 տարվա ընթացքում և կփոխարինվեն գազատուրբինայիններով:
Ինչպես հայտնել է շրջակա միջավայրի հարցերով BBC-ի թղթակիցը` այդ որոշումը կարևոր և խորհրդանշական իրադարձություն է արդյունաբերական հասարակության պատմության մեջ:
Բնապահպանական կազմակերպություններն արդեն ողջունել են Էմբեր Ռադի հայտարարությունը:










































