Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Սեն Դենիում ձերբակալված ծայրահեղականները Ֆրանսիայում նոր ահաբեկչություն են պատրաստելիս եղել: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլնեսը, գրում է TASS-ը:
Նա ընդգծել է, որ «նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների գործով քննությունը զգալիորեն առաջխաղացում է ունեցել»:
Ֆրանսուա Մոլնեսը հավելել է, որ Սեն Դենիում բնակարանի գրոհի ժամանակ ոստիկանության հատուկ ջոկատի մարտիկներն ավելի քան 5 հազար կրակոց են արձակել:
«Բնակարանի դուռը զրահապատ էր, և դա շատ դանդաղեցրեց օպերացիայի սկիզբը»,- նշել է նա:







































