Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան շարժման անդամները հաջորդ երթը կիրականացնեն նոյեմբերի 24-ին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Առաջին ճակատ»-ի ղեկավար կազմի անդամները: Երթը մեկնարկելու է Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքից՝ 18:00-ին՝ դեպի Խանջյան փողոցում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենք:
«Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում հստակ թեկնածու չունենք, բայց կարող ենք նշել սրտացավ մարդկանց անուններ: Չեմ կարծում, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի մեծահարուստ մարդ: Ներքին ինֆորմացիա ունենք, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու է Վարուժան Սուքիասյանը: Այդ տարբերակը մեզ չի բավարարում:
Հայ մարզիչների հետ կապված երկու թեկնածություն կարող է բավարարել՝ Սերխիո Մակարյանի և Միշել տեր-Զաքարյանի թեկնածությունները»,- մամլո ասուլիսում ասել է ֆան շարժման ղեկավար կազմի անդամ Սերգեյ Ջանջոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում








































