Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը Ֆրանկֆուրտից Տալլին էր թռչում, չորեքշաբթի օրը Բեռլինում վթարային վայրէջք է կատարել շարժվող ճակատային պատուհանի պատճառով: Ինքնաթիռում եղել է Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը: Այս մասին էստոնական հեռուստատեսությանը հայտնել է նախագահի խորհրդական Տոոմաս Սիլդամը:
«Ինքնաթիռը տեխնիկական պատճառներով Բեռլինում վթարային վայրէջք է կատարել: Ուղևորների, այդ թվում նաև նախագահ Իլվեսի հետ, ամեն ինչ կարգին է: Այժմ մենք սպասում ենք` ինչպիսի լուծում կառաջարկի Lufthansa-ն, չվերթը շարունակելու համար: Հավանական է` փոխարինող ինքնաթիռ կլինի»,- ասել է Սիլդամը:









































