Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հասցեին, տեղեկացնում է Bernabeu Digital-ը:
Արգենտինայի ընտրանու ֆուտբոլիստը կոլումբիացուն բարձրակարգ ֆուտբոլիստ է անվանել:
«Խամեսը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա դասվում է այն ֆուտբոլիստների շարքին, որոնք ներկա պահին հանդիսանում են Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողները»,- հայտարարել է Մասկերանոն:







































