Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է, որ Բեյրությում չեն բացառում ահաբեկչության դեմ պայքարում օգնության համար Ռուսաստանին դիմելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Դա սուվերեն որոշում է, որը պետք է ընդունվի Լիբանանի կողմից։ Լիբանանը կարող է նման հայտ ներկայացնել»,- հայտարարել է Բասիլը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։
Իր հերթին Լավրովն ընդգծել է, որ նման հայտ չի եղել։ «Նման դիմում չի ստացվել, այդ իսկ պատճառով դիտարկելու բան չկա այժմ։ Լիովին հարգում ենք Լիբանանի իրավունքը՝ որոշելու առավել արդյունավետ միջոցներով անվտանգության ապահովման ուղին»,- նշել է նա։
Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ու Լիբանանը պետք է ավելի հաճախ համակարգեն դիրքորոշումները՝ ահաբեկչական սպառալիքին դիմակայելու համար։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում Բեյրութի հետ երկկողմ հարաբերությունները։











































