Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը «Մուհամմեդ մարգարե» զորավարժությունների վերջին օրը փորձարկել է հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Խոսքը «Մոհաջեր» և «Յասիր» ԱԹՍ-ների մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը։
Գեներալի խոսքերով՝ այդ ԱԹՍ-ները հաջողությամբ օգտագործվել են զորավարժությունների վերջին փուլում։ Պուրդաստանը մանրամասնել է, որ «Յասիր» ԱԹՍ-ն ստեղծվել է ավելի վաղ՝ համեմատած «Մոհաջեր» ԱԹՍ-ի հետ, սակայն միայն հիմա է առաջին անգամ օգտագործվել իրական զորավարժություններում։
Իրանի ցամաքային զորքերի զորավարժությունները երկրի հյուսիսարևելյան Խորասան նահանգում մեկնարկել են նոյեմբերի 17-ին։












































