«Բարսելոնա»-ի և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը նշել է, որ ցանկանում է ապագայում գլխավորել կատալոնական ակումբը: Կլյուվերտը վստահ է, որ խոսք է գնում աշխարհի լավագույն ակումբի մասին:
«Երբեք հնարավոր չէ իմանալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Աստված տա, որ ապագայում «Բարսելոնա»-ն գլխավորելու հնարավորություն ունենամ: Այն լավագույն ակումբն է աշխարհում»,- Marca-ն մեջբերում է Կլյուվերտի խոսքերը:
Հիշեցնենք՝ 2012-2014 թվականներին Կլյուվերտն աշխատել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում: Այն ժամանակ Հոլանդիայի թիմը գլխավորում էր Լուի Վան Գալը:






































