Փարիզում Milipol-2015 ցուցահանդեսում ֆրանսիական Thales կորպորացիան ներկայացրել է Spy’Ranger նորագույն և «ամենաառաջավոր» հետախուզական մինի-անօդաչու՝ ստեղծված ի շահ զինված ուժերի և անվտանգության ծառայությունների: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Անօդաչուն ունի հուսալի և ինովացիոն սավառնակ՝ էլեկտրաշարժակով, ճակատային գծի ուսումնասիրման ամենաառաջատար միջոցներ և մարտում ստուգված կառավարման համակարգ ու ծրագրային ապահովում: Սարքի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս դրանով աշխատել միայն մեկ օպերատորի:
«Անօդաչուների մեծ մասը անսպասելի մանևրերի և հարձակման ժամանակ չի կարողանում հաղորդիչները թիրախին պահել: А Spy’Ranger-ն ունի շրջանակ, որը սարքը կպահի և տեսախցիկի հաղորդիչը կկենտրոնացնի թիրախների վրա, նույնիսկ եթե սավառնակն անկայուն դիրքում է, մանևրեր է կատարում: Դա այն արդյունավետ է դարձնում մարտավարական սցենարների մեծ մասում, հատկապես՝ հակառակորդի օդային տիրույթում, այդպիսով հետախուզական տվյալները չեն կորչում նույնիսկ մարտը վարելու ժամանակ»,- նշում են Thales-ում:
Անօդաչուով ստացված և փոխանցված տեղեկությունը կոդավորվում է և կանխում օտարների ներթափանցումը համակարգ:
Milipol-2015 անվտանգության միջոցների և համակարգերի միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Փարիզում նոյեմբերի 17-20-ը:










































