Thursday, 06 06 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

«Մայրիկ» ֆիլմի «Ազատը» կմասնակցի «Արմենիա» ազգային մրցանակաբաշխությանը (տեսանյութ)

Այս տարի «Արմենիա» ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 20-ին՝ Մոսկվայի Կրեմլի  պետական դահլիճում: Մրցանակաբաշխության հատուկ հյուրերն են լինելու ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռիշար Բերին (Ազատ), աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան, աշխարհահռչակ իտալացի երգչուհի Ջորջիա Ֆումանտին: Հայաստանից միջոցառմանը մասնակցելու են Գուրգեն Դաբաղյանը, Քրիստինե Պեպելյանը, Արտո Թունջբոյաջյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Նունե Եսայանը, Մհերը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլոք: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Armenia production ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:

– Վալերի, Ռիշար Բերի, Ալեսանդրո Սաֆինա, Ջորջիա Ֆումանտի` միայն նրա՞նք են «Արմենիա» ազգային մրցանակաբաշխության հատուկ հյուրերը, թե՞ դեռ անակնկալներ կլինեն: Ռիշար Բերիի ընտրությունը պայմանավորված է «Մայրիկ» ֆիլմը հայերի ամենասիրած ֆիլմերից մեկը լինելու հանգամանքո՞վ:

– Նման լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպողը չպետք է մոռանա, թե ինչ հիշարժան օրեր կան տվյալ միջոցառման ժամանակահատվածում: Բանն այն է, որ  մարդիկ, ովքեր իրենց համարում են համերգի կազմակերպիչ կամ պրոդյուսեր, Մոսկվայում համերգ են կազմակերպում դեկտեմբերի 7-ին, անունը դնում «Տաշի»՝ հաշվի չառնելով, որ այդ օրը երկրաշարժի օրն է. սա բնորոշում է այդ մարդկանց էությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արմենիա» ազգային մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է ապրիլի 20-ին, իսկ չորս օր հետո 15 թվականի Ցեղասպանության տարելիցն է, մենք չէինք կարող չմտածել այդ ուղղությամբ: Օրինակ` նախորդ  տարի մեր մրցանակաբաշխության օրը համընկավ ապրիլի 7-ի հետ: Մենք մտածեցինք, որ Գեղեցկության և մայրության տոնին կանանց ամենագեղեցիկ և հաճելի անակնկալը տարբեր սերունդների կուռք հանդիսացող Ալեն Դելոնին մրցանակաբաշխությանը հրավիրելն էր: Իսկ այս տարի որոշեցինք «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռիշար Բերիին հրավիրել: Նա մեծ հաճույքով ընդունեց մեր հրավերը և կլինի Մոսկվայում: Այս ֆիլմը համարում եմ եվրոպական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներից մեկը:

– Մարկ Սաղաթելյանը օրերս ասել է, որ եթե մի քիչ մտածենք, ապա «Ավելի լավ Երևանը» Մոսկվան է, այս տրամաբանությա՞մբ եք Մոսկվայում նման մասշտաբի մրցանակաբաշխություն կազմակերպում: Ինչո՞ւ Երևան չեք տեղափոխում մրցանակաբաշխությունը:

– Միանշանակ ոչ, քանի որ ամենամեծ և ամենափոքր, ամենամիջին Երևանն անկրկնելի Երևանն է, այն չի կարող լինել ո՛չ Լոս Անջելեսում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Փարիզում: Երևանը համայն հայերի մայրաքաղաքն է, այն չի կարող կրկնվել: Երևանը կարող է լինել ցանկացած մարդու սրտի մեջ՝ անկախ նրանից ինքը աշխարհի որ քաղաքում է ապրում, եթե սիրում է Երևանը, եթե հոգեպես կապված է քաղաքի հետ, ապա կարևոր չէ՝ Մոսկվայում թե Նոր Զելանդիայում ես ապրում, կարևորը  քաղաքը քո հոգու մեջ է ապրում:

Իսկ ինչ վերաբերում է ինչու ոչ Երևանում… մենք միջոցառման ցուցապաստառի վրա գրել ենք՝ մրցանակաբաշխություն սփյուռքում: Ռուսաստանում կա հայկական մեծ համայնք, և մրցանակաբաշխության նպատակն է տեղի հայկական սփյուռքին հնարավորություն ընձեռել հայ մշակույթին մերձենալ: Ես կողմնակից եմ բարձրորակ մշակութային համերգներ կազմակերպելուն ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, նաև Լոս Անջելեսում, ցանկացած քաղաքում, որտեղ կան հայեր, որոնք ուզում են շփվել հայկական մշակույթի հետ: Եվ սա չի նշանակում, որ հայկական մրցանակաբաշխություններ միայն Հայաստանում պետք է կազմակերպել, հակառակը` մենք մեր մշակույթը պետք է սփռենք ամբողջ աշխարհի հայերին:

– Իսկ այս անգամ ընտրություն ինչպե՞ս կատարեցիք: Արդյոք այս ցանկում ընդգրկվածները ներկայացնո՞ւմ են հայ մշակույթը:

– Կարևորը՝ իմ ներկայացրած մշակույթի պրոպագանդայի մեջ չկա «ռաբիս» արտահայտությունը: Կարծում եմ այսքանով սպառիչ պատասխանեցի:

– Բայց կարծես Մոսկվայի հայկական համայնքում ռաբիսի սիրահարները քիչ չեն:

– Ես չեմ ասում, որ ռաբիսն իրավունք չունի լինելու, ես չեմ ասում ռաբիսը լավ է, թե վատ, ես ասում եմ՝ հայկական միջոցառման ժամանակ ես պետք է ներկայացնեմ հայկական մշակույթ, և այն պետք է ներկայացվի մաքուր, զուլալ և ճիշտ ձևով: Օրինակ՝ Նունե Եսայանը, ով ներկա է լինելու մրցանակաբաշխությանը, կարող է երգել հայկական ժողովրդական երգ կամ ճիշտ հայկական էստրադային երգ, կլինեն  Ռուբեն Մաթևոսյանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանը և այլն: Մրցանակաբաշխությանը հրավիրված բոլոր անուններից և ոչ մեկը չի ներկայացնում հայկական մշակույթը ռաբիս ոճի մեջ: Ռաբիսը հնչում է ռեստորաններում, հարսանիքներում, ծննդյան տարեդարձներին, բայց ըստ իս,  խնդիրը նրանում է, որ եթե դու քեզ իրավունք ես վերապահում ասելու, որ դու փորձում ես ներկայացնել հայկական մշակույթ, բարի եղիր աշխատել, ուժ ու եռանդ ներդնել, որ այդ մշակույթը հայկական խորը իմաստ կրի իր մեջ, որովհետև կարելի է երգել արագ երգեր, խոսքը նրա մասին չէ, որ պետք է բոլորը լինեն լիրիկ կամ տխուր, կամ ռոկային ոճի մեջ, բայց արագ երգերի մեջ էլ ունենք  ֆանտաստիկ երգացանկ, որտեղ  հայկական երաժշտության և հայկական հարմոնիայի վրա է այն կառուցված:

– Վալերի, «Ռուսաստանի ձայն» միջազգային հեռուստանախագծի մասնակիցներն այս անգամ հրավիրվել են մրցանակաբաշխությանը: Այս ընթացքում որքանո՞վ են Ռուսաստանի հայկական սփյուռքում ծնվել նոր անուններ:

– Մենք երբևէ որևէ մեկին չենք մերժել, եթե ժամանակին և ճիշտ ձևաչափի մեջ հայտ ներկայացնեն, որ ցանկություն ունեն մասնակցելու, և եթե մենք տեսնում ենք, որ իսկապես դրա որակը շատ բարձր է, մեծ սիրով տեղ ենք տալիս և հնարավորություն ընձեռում  ելույթ ունենալ մեծ բեմում: Ինչ վերաբերում է նոր անուններին, նրանք միշտ էլ եղել են և լինելու են, ուղղակի ի տարբերություն նախորդ տարիների, մենք այսօր ապրում ենք կոմունիկացիոն հեղափոխություն, աշխարհը և մարդիկ համացանցի շնորհիվ ավելի հասանելի են դարձել: Այսօր տաղանդավորներն իրենց կարողանում են ներկայացնել, լսելի դարձնել համացանցի միջոցով:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք համերգից, արդյոք տոմսերը վաճառվե՞լ են:

– Համոզված եմ, որ հանդիսատեսի խնդիր չենք ունենալու թե դահլիճում, թե հեռուստաէկրանների առջև, իսկ տոմսերի վաճառքը այն հարցերից մեկն է, որն ինձ ամենաքիչն է հետաքրքրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում