Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Չելսի»-ն կփորձի ձեռք բերել «Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի իրավունքները:
Նախորդ ամիս հոլանդացի ֆուտբոլիստը երկարաձգել է Ստամբուլի ակումբի հետ իր գործող պայմանագրի ժամկետը՝ մինչև 2018 թվականը: Ֆուտբոլիստի նոր պայմանագրի համաձայն՝ նրա հրաժարագինը 20 մլն եվրո է կազմում:
Հիշեցնենք՝ Մոուրինյոն Սնեյդերի հետ աշխատել է «Ինտեր»-ում: Նրանք միասին Չեմպիոնների լիգայի 2009/10 թվականների մրցաշրջանի գավաթակիր են դարձել:








































