Ֆրանսիայի Սենատը հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի համար լայն միջազգային կոալիցիայի ստեղծման օգտին և ամեն կերպ դրան կաջակցի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Երեկ ես հեռախոսային բանակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեի հետ: Նա հայտնեց, որ Սենատը հանդես է գալիս հօգուտ լայն միջազգային կոալիցիայի ստեղծման, և իրենք ամեն կերպ կաջակցեն դրան խորհրդարանական գծով»,- չորեքշաբթի նիստում հայտնել է Մատվիենկոն:
Նա նշել է, որ իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է աշխարհի խորհրդարաններին Դաշնության խորհրդի՝ ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու առաջարկով դիմումի մասին: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի Սենատը «կարձագանքի» դրան:
«Ֆրանսիայի Սենատը մեր իսկական համախոհն է»,- եզրափակել է նա:







































