Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Դանիայի ընտրանու հետ անցումային խաղից առաջ ամեն ինչ իր թիմի դեմ էր:
Արդյունքում, շվեդները 2:1 հաշվով հաղթել են սեփական հարկի և ոչ-ոքի՝ 2:2 ավարտել արտագնա հանդիպումը, իսկ հարձակվողը նշված խաղերում երեք գոլ է հեղիանկել:
«Կարծում էին, որ ինձ թոշակի՞ կուղարկեն. ես թոշակի ուղարկեցի նրանց ամբողջ երկիրը: Մենք հասկանում էինք, որ դեռ «Եվրո-2016»-ին մասնակցելու շանս ունենք: Մեր մրցակիցը Դանիայի ընտրանին էր, և ամեն ինչ մեր թիմի դեմ էր, բայց հանգստություն էինք պահպանում»,- ESPN-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:






































