Կանադայի մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը ձերբակալել է դանակով զինված տղամարդու: Այս մասին երեքշաբթի հայտնել է CTV հեռուստաալիքը:
Տղամարդը ձերբակալվել է օրենսդիր մարմնի շենքի գլխավոր մուտքի մոտ, որտեղ ամեն օր շատ զբոսաշրջիկներ են լինում: «Կասկածյալը կալանքի տակ է, անցկացվում է հետաքննություն»,- հայտնել են քաղաքային ոստիկանությունում: Գերատեսչությունում նաև նշել են, որ տղամարդու մոտ «քողարկված դանակ» է եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































