USS Harry S. Truman ավիակիրը՝ միջուկային ուժային սարքավորմամբ, ուղևորվում է Մերձավոր Արևելք՝ մասնակցելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է Defence News-ը։
Նավը Պարսից ծոց կժամանի դեկտեմբերի կեսերին։ Այժմ պաշտոնյաները քննարկում են Միջերկրական ծովի արևելքում դրա տեղակայման հնարավորությունը՝ իսլամիստներին հարվածներ հասցնելու համար։
Պենտագոնի աղբյուրները պատմել են, որ ավիակիրը կարող է տարածաշրջանում մնալ մի քանի օր։ Նշվում է, որ հարվածները կարող են հասցվել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ։
Սկզբում ծրագրվում էր Պարսից ծոց ուղարկել ամերիկյան ավիակիրը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով, սակայն Փարիզի ահաբեկչություններից հետո ամերիկյան հրամանատարությունը կարող է որոշում ընդունել մի քանի օրով կամ ավելի տևական ժամանակով նավը Միջերկրական ծովում թողնելու վերաբերյալ։







































