Ստամբուլում Թուրքիայի և Հունաստանի թիմերի միջև ընկերական ֆուտբոլային խաղի մեկնարկից առաջ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեն երկրպագուներն արհամարհել են:
Ինչպես գրում է The Daily Mail-ը՝ երբ երկու թիմերը կանգնել են դաշտի կենտրոնում՝ սգո արարողության համար, և հայտարարվել է լռության րոպե, երկրպագուները սկսել են սուլել և վանկարկել «Ալլահ Աքբար»:
Խաղին ներկա են եղել երկու երկրների վարչապետները՝ Ալեքսիս Ցիպրասն ու Ահմեթ Դավութօղլուն:
Խաղից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտարարել է, որ դատապարտում է երկրպագուների պահվածքը: «Երկրպագուներն իրենց այլ կերպ պետք է պահեին: Այսօր հարևանության օր է, իսկ նրանք հակառակը ցույց տվեցին»,- ասել է նա:








































