Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հերթական ավիահարվածներն են հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարին:
Քաղաքը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են խստացնել գործողությունների կոորդինացումն` ընդդեմ Սիրիայի ահաբեկիչների:









































