Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման և էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռաուալը պահանջել է երկրի բոլոր կայարանների մուտքերում մետաղադետեկտորների շրջանակներ տեղադրել` կապված նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո անվտանգության արտակարգ միջոցառումներ սահմանելու հետ: Այս մասին գրում է TASS-ը:
«Ես պահանջել եմ ուսումնասիրել նման միջոցառումների անհապաղ սահմանման հնարավորությունը: Մասնավորապես, սահմանել վերահսկողության միջոցներ` ինչպես օդանավակայաններում: Դա արվում է միջազգային ուղղություններում, և ես կարծում եմ, որ պետք է կիրառվի նաև Ֆրանսիայում երթևեկող գնացքների նկատմամբ»,- ասել է նա:










































