Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վիրահատվել է ու չի հայտնվել Գերմանիա – Ֆրանսիա և Գերմանիա – Հոլանդիա հանդիպումների հայտացուցակում։
Այդուհանդերձ, վիրահատությունը գերմանացի դարպասապահին չի խանգարի մասնակցել «էլ կլասիկո»-ին։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կայանալու է առաջիկա շաբաթ օրը։ Տեր Շտեգենն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կազմում բոլոր մրցաշարերում 10 խաղ է անցկացրել, բաց թողել 17 գոլ։






































