Դերասան Չարլի Շինը հայտարարել է, որ ՄԻԱՎ վարակի առկայության նրա փորձաքննությունների արդյունքները դրական են եղել՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Ես այստեղ եմ՝ խոստովանելու, որ ՄԻԱՎ (HIV) ունեմ։ Այդ երեք տառերը դժվար է ընդունելը»,- հայտարարել է Շինը NBC-ի եթերում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 50-ամյա Շինը ծրագրում է նման հայտարարությամբ հանդես գալ։







































