ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ հարցուպատասխանի ժամանակը բավականին սահմանափակ է և հանդես եկավ նոր առաջարկով. «Մեր ցավերից մեկն այն է եղել, որ մենք փորձենք ժամուկեսում հնարավորություն ընձեռենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցերը բարձրացնելու, որպեսզի կարողանանք մեր ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնել և դրանց տալ հնչեղություն: Հնչեղություն տալը շատ կարևոր է: Եկեք եթե իրականում ուզում ենք բարեփոխում կատարենք, կես ժամով ավելացնենք հարցուպատասխանի ժամանակը»: