ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցերի տևողության վերաբերյալ քննարկման շրջանակում նշեց. «Համաձայն ենք, որ 3 րոպեանոց հարցը շատ հաճախ վերածվում է միտինգի, պատմական էքսկուրսի, գալիս են բրոնզե դարից, գնում են սրտկատիրություն և ֆեոդալիզմի ժամանակներ, հետո նոր վերադառնում: Երեք րոպեն շատ ժամանակ է, եթե մարդն ունի ասելիք, 1 րոպեում էլ կարող է ձևակերպել»: