ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադառնալով օրենսդրական նոր նախաձեռնությանը՝ օրակարգի փոփոխությունների վերաբերյալ, հետաքրքրվեց, որ եթե երկուական հարց կարող են տալ բոլոր խմբակցությունները, ապա ինչպես է որոշվելու գրավոր հարցումների առաջնահերթությունները:
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պարզաբանեց, որ հարցերի հերթականությունը որոշվելու է ժամանակագրությամբ՝ թե որ ժամին է ստացվել առաջին հարցը, և որ ժամին երկրորդը:








































