Thursday, 04 06 2026
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին

ԲՀԿ-ն հիմք է ստեղծում ապագայում խորհրդարանական մեծամասնության մեջ լինելու համար

Երեկ խորհրդարանում սկսվեցին 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները: Պատգամավորները հնարավորություն կունենան ելույթներ ունենալ, ներկայացնել առաջարկներ, որից հետո կառավարությունը այդ առաջարկները կքննարկի, կորոշի՝ ընդունե՞լ դրանք, թե՞ մերժել և կներկայացնի բյուջեի վերջնական տարբերակը, որն էլ թերևս հաջորդ քառօրյայի ժամանակ կդրվի քվեարկության: Այդ առաջարկների ընդունման կամ մերժման արդյունքում էլ պետք է ձևավորվի խմբակցությունների դիրքորոշումը 2016թ. բյուջեի նախագծի նկատմամբ:

2016թ. բյուջեի նախագիծն անցկացնելու հարցում կառավարությունը կարող է մտահոգություն չունենալ, քանի որ նախագծին կողմ կքվեարկեն խորհրդարանի երկու ամենամեծ խմբակցությունները՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: ՀՀԿ-ի հետ կապված ամեն ինչ պարզ է, քանի որ հենց ՀՀԿ-ն է հանդիսանում գործող կառավարության քաղաքական հենարանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցությունը չնայած հայտարարել է իր ընդդիմադիր լինելու մասին, բայց ընդդիմադիր է այնքանով, որ մաս չի կազմում կառավարությանը: ԲՀԿ խմբակցությունը մի քանի բացառություններով կողմ կքվեարկի բյուջեի նախագծին: Բացառություններ կլինեն Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը և գուցե էլի մի քանիսը, ովքեր փորձում են տարանջատվել ԲՀԿ խմբակցությունից, և ցույց տալ, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան իրեն ընդդիմադիր հայտարարած ԲՀԿ-ն: Եթե ԲՀԿ-ն կողմ քվեարկի բյուջեի նախագծին, և եթե դրան հավելենք Սահմանադրության նախագծին «այո» ասելու ԲՀԿ-ի որոշումը, ապա կարող ենք արձանագրել, որ այս կուսակցությունը դառնում է իշխանության լիիրավ քաղաքական հենարան, ուղղակի առանց կառավարությանը մաս կազմելու:

Սահմանադրությանը «այո» ասող ՀՅԴ-ի դիրքորոշումը կառավարության կողմից ներկայացված բյուջեի նախագծի նկատմամբ կարող է և փոխվել: Ի սկզբանե ՀՅԴ անդամները բացառել էին, որ կարող են կողմ քվեարկել նախագծին, հիմա արդեն ավելի ու ավելի հավանական է դառնում, որ ՀՅԴ-ն կարող է դեմ քվեարկել նախագծին: ՀՅԴ-ի հռետորաբանությունը վերջին շրջանում կոշտացել է, և դա որոշ շրջանակներ կապում են կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում առաջացած խնդիրների հետ: Եթե ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններից հետո անգամ չպետք է մաս կազմի կառավարությանը, ապա ինչ իմաստ ունի կողմ քվեարկել բյուջեին: ՀՅԴ-ի տեսակետից ավելի սկզբունքային կլինի դեմ քվեարկելը՝ դրանով ցույց տալով, որ իրենք Սահմանադրության նախագծին կողմ արտահայտվեցին, ոչ թե որ կողմ են իշխանության ցանկացած նախաձեռնության, այլ որովհետև սահմանադրական հանրաքվեն և դրա տրամաբանությունը իսկապես իրենց հոգեհարազատ են:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասում է, որ իրենց խմբակցությունը դեռևս հստակ չի կողմնորոշվել, թե ինչպես իրենք կքվեարկեն բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ, քանի որ իրենք առաջարկներ են ներկայացրել, և սպասելու են, թե ինչպես կառավարությունը կարձագանքի իրենց առաջարկներին, դրանցից քանիսը կընդունվեն կամ կմերժվեն: «Մի բան կարող եմ հստակ ասել, որ մենք կողմ չենք քվեարկելու, իսկ թե ինչպես կքվեարկենք, պարզ կլինի քննարկումների արդյունքում»: Մարգարյանի պատասխաններից երևում է, որ եթե առաջարկները ընդունվեն, ապա ՕԵԿ-ականները կարող են ձեռնպահ քվեարկել, եթե ոչ, ապա դեմ: Կամ կարող է լինել այնպես, ինչպես եղավ Սահմանադրության նախագծի քվեարկության ժամանակ, երբ խմբակցության անդամներից երկուսը դեմ քվեարկեցին, իսկ երեքը ձեռնպահ:

ՀԱԿ-ը ևս միասնական դիրքորոշում չի ունենա, որովհետև արդեն իսկ պարզ է, որ առնվազն ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեմ չի քվեարկի նախագծին, հնարավոր է, որ դեմ չքվեարկի նաև Հրանտ Բագրատյանը: Իսկ «Ժառանգության» հարցն ընդհանրապես անիմաստ է քննարկել, նման խմբակցության և խմբակցության ներսում որևէ հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշման բացակայության պատճառով

2013թ., երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացնում էր 2014թ. բյուջեի նախագիծը, այն անցավ 70 կողմ քվեով, բայց այն ժամանակ բյուջեի նախագծին կողմ էին քվարկում նաև ՕԵԿ խմբակցության 6 պատգամավորները, քանի որ ՕԵԿ-ը կառավարող կոալիցիայի անդամ էր, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դեմ էին՝ 40 դեմ: 2014թ., երբ քվեարկվում էր 2015թ. բյուջեի նախագիծը և վարչապետը արդեն Հովիկ Աբրահամյանն էր, և ՕԵԿ-ը դեմ քվեարկեց բյուջեի նախագծին, այն անցավ 69 կողմ 46 դեմ հարաբերակցությամբ: Այս տարի բյուջեի նախագիծը կարող է ստանալ 100-ի չափ կողմ քվե, ինչը ռեկորդային արդյունք կլինի վերջին տարիների համար: «Այո» ասելով Սահմանադրության նախագծին և կողմ քվեարկելով բյուջեին՝ ԲՀԿ-ն ուզում է ցույց տալ, որ պատրաստ է 2017թ. լինել ՀՀԿ-ի գործընկերը քաղաքական մեծամասնության ձևավորման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում