Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ևս մեկ կարևոր հատկություն, որը մարդու ուղեղն առանձնացնում է ներկայումս նրա ամենամոտ ազգական շիմպանզեի ուղեղից։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում։
Հետազոտողներն առաջին անգամ գնահատել են շիմպանզեի ուղեղի կառուցվածիքի ժառանգումը՝ համեմատած Homo Sapiens-ի հետ։ Նրանք հետազոտել են կապիկի 206 ուղեղ և մարդու 217 ուղեղ։ Պարզվել է, որ մարդու և շիմպանզեի մոտ ուղեղի չափի վրա ազդում են գենետիկ գործոնները։ Ուղեղի կազմավորումը կապիկների դեպքում ժառանգվում է ամենուրեք, մինչդեռ մարդու դեպքում այն ձևավորվում է շրջակա գործոնների ազդեցությամբ։








































