Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը շարունակում է վերականգնվել վնասվածքից: Կոստառիկացի ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով:
Ենթադրվում է, որ Նավասը կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին:
«Արքայական ակումբ»-ի բժշկական շտաբը ռիսկի չի ենթարկի ֆուտբոլիստի առողջական վիճակը, եթե վերջինս լիովին ապաքինված չլինի:






































