ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ այսօրվա նիստում Կորյուն Նահապետյանին հարցրեց, թե քանի միլիարդ դրամով կավելանար ՀՀ պետական գանձարանը, եթե «Փարկինգ սիթի» ծառայությունների արդյունքում 70 տոկոսի հասնող շահույթը չգնար այդ մասնավոր ձեռնարկությանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ այս համակարգը ներդրվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ. «Կատարվել են որոշակի նախնական հաշվարկներ, եթե այն ժամանակ պետությունը ունենար նման հնարավորություններ այդ ամբողջ համակարգը ներդնելու համար, ապա ինքը կներդներ և կստանձներ պատասխանատվությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: