Tuesday, 30 06 2026
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել

Ռոբերտ Քոչարյանի տեսակարար կշիռը

Երեկ հայտնի է դարձել, որ գերմանական հեղինակավոր «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը նոյեմբերի 11-ին հարցազրույց է տվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հարցազրույցի մանրամասները դեռ հայտնի չեն, հայտնի է միայն, որ Ռոբերտ Քոչարյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի ներքին իրողությունների, սահմանադրական հանրաքվեի և այլ խնդիրների մասին:

Թեև Քոչարյանի պատասխանների մասին մանրամասն դեռ հայտնի չէ, սակայն ինքնին հարցազրույցի փաստը արդեն իսկ հետաքրքրական է: Հետաքրքրական է նախ այն տեսանկյունից, որ փաստորեն Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ ուշադրություն է ցուցաբերում արդեն երկրորդ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին էլ Ռոբերտ Քոչարյանից հարցազրույց էր վերցրել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը: Այդ հարցազրույցն ամբողջապես դեռ չի հրապարակվել, հայտարարվել էր, որ կհրապարակվի հոկտեմբեր-նոյեմբերին:

Եվ ահա, դեռ այդ հարցազրույցն ամբողջությամբ չհրապարակված՝ հայտնի է դառնում, որ Քոչարյանից հարցազրույց է վերցրել նաև գերմանական «Դոյչե Վելլեն»: Եվ այս հանգամանքը հետաքրքրական է նաև մեկ այլ իրողության ֆոնին: Խոսքն այն մասին է, որ բոլորովին վերջերս Գերմանիայի իշխանությունների հետ խորհրդակցություններ անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը: Այդ խորհրդակցությունը պայմանավորվեց նրանով, որ Գերմանիան 2016 թվականին ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը: Եվ այս համատեքստում հետաքրքրական է գերմանական հեղինակավոր պարբերականի հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի տեսակետների հանդեպ:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում պլանավորվում է ինչ-որ քայլ, որում կարող է կարևոր լինել նաև Ռոբերտ Քոչարանի տեսակետը՝ որպես բանակցությունների, այսպես ասած, «Մադրիդյան սկզբունքների» փուլին քաջածանոթ գործիչ: Իհարկե, կարելի է պատկերացնել հավանական մի շարք սխեմաներ, սակայն բոլոր դեպքերում այս հանգամանքը ինքնին հետաքրքրական է նրանով, որ հետաքրքրություն է ներկայացնում մի գործչի կարծիք, որն, ըստ էության, Հայաստանում չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ:

Եվ այս պայմաններում, ինչքան էլ որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանի երկրորդ նախագահը, որպես քաղաքական տեսակետ՝ նրա կարծիքը բառի բուն և պատկերավոր իմաստով, ըստ էության, ուժ չունի, քանի որ նա չունի քաղաքական կարգավիճակ, չի ներկայացնում որևէ կուսակցություն կամ շարժում: Եվ ՀՀԿ-ն էլ, ըստ էության, վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել է, որ Քոչարյանը թիմ չունի: Մյուս կողմից, սակայն, միգուցե առայժմ՝ հատկապես նկատի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի հավանական թիմ է ենթադրվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կուսակցության տեսքով, որը նա կարող է բացել 2017 թվականի ընտրություններին ընդառաջ:

Եվ ուրեմն՝ արդյո՞ք այս հեռանկարն է առաջացրել Քոչարյանի հանդեպ միջազգային հետաքրքրություն, թե՞ այդ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ չնայած, ըստ էության, կուսակցության բացակայությանը, Ռոբերտ Քոչարյանը միջազգային լրատվամիջոցների կամ կենտրոնների կարծիքով՝ շարունակում է որոշակիորեն տիրապետել իշխանության ներսում որոշ տրամադրությունների: Իսկ միգուցե սա նաև Սերժ Սարգսյանի վրա որոշակի հոգեբանական ճնշման տարբերա՞կ է:

Համենայնդեպս, դժվար է ենթադրել, որ միջազգային մամուլը կարող է հետաքրքրվել երկրորդ նախագահի տեսակետով՝ առանց դրա տակ քաղաքական ենթատեքստ կամ համատեքստ նկատելու: Ինտրիգը, ըստ էության, այն է, թե ինչպիսին է այդ ենթատեքստը կամ համատեքստը՝ Սերժ Սարգսյանի հետ որոշակիորեն համաձայնեցվա՞ծ, թե՞ ի հակառակ կամ հակակշիռ Սերժ Սարգսյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում