Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջերոմ Բոատենգը խոսել է Ֆրանսիայի ընտրանու դեմ հանդիպման ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի մասին, տեղեկացնում է Bayern & Germany-ն:
«Փարիզում անցկացրած գիշերն իմ կյանքի ամենասարսափելի գիշերն էր: Մենք շատ մոտ էինք կատարված միջադեպին: Առաջին պայթյունից հետո մարզադաշտում ծուխ չնկատելուց հետո իմ մեջ կասկածներ էին առաջացել:
Կարծում եմ, որ «Եվրո-2016»-ը կանցկացվի Ֆրանսիայում: Տեղի ունեցած միջադեպը կարող է լինել ամենուր»,- հայտարարել է ֆուտբոլիստը:






































