Պայթյունի սպառնալիքի պատճառով մարդիկ տարհանվել են ԱՄՆ Հարվարդի համալսարանի չորս մասնաշենքերից: Այդ մասին տեղեկացնում է ուսումնական հաստատության կայքը, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ համալսարանի ղեկավարությունը «չհաստատված սպառնալիք» է ստացել այն մասին, որ մասնաշենքերում պայթուցիկ սարքեր են տեղադրված:
Տարհանումը կազմակերպվել է ուսանողական քաղաքում և Բոստոնի մերձակայքում:






































