NPR-ի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ն ռազմավարական զգուշացում է ստացել Փարիզում պլանավորված ահաբեկչական հարձակումների մասին։ Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը։
«Տեղի ունեցած ահաբեկչություններն անակնկալ չէին։ Մենք ունեինք ռազմավարական զգուշացում, սակայն չկային որևէ դետալներ»,- ասել է Բրենանը։ Նա չի համաձայնել նրա հետ, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները թերագնահատել են ԴԱԻՇ խմբավորման հնարավորությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Ալժիրի քաղաքացու, որը խոսել է Փարիզի ահաբեկչությունների մասին։







































