Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի առաջադրվի Սիրիայի նախագահական ընտրություններում։
«Սիրիայում նոր կառավարության ստեղծումից հետո նախատեսվում է նոր 18-ամսյա ժամանակաշրջան։ Այդ ժամանակահատվածում կստեղծվի նոր Սահմանադրություն, որին համապատասխան կանցկացվեն ընտրություններ։
Նոր կառավարության լիազորությունների ընդունումից հետո վեցամսյա անցումային ժամանակաշրջանում Ասադն ինչ-որ կերպ կհեռանա իր պաշտոնից ու պատմությունից։ Նա չի առաջադրվի նախագահական ընտրություններում»,- ասել է Սինիրլիօղլուն։








































