Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ անթույլատրելի է Եվրոպայում ներկայումս առկա միգրացիոն ճգնաժամի հասկացության ու գլոբալ ահաբեկչության սպառնալիքը միմյանց միաձուլելը, հումանիտար պատասխանատվությունից խուսափելու համար։
Էրդողանը դրա մասին հայտարարել է Թուրքիայում G20-ի գագաթնաժողովի ավարտին։ Նրա խոսքերով՝ Վիեննայում արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում քաղաքական կարգավորմանն անցում կատարելու մասին։







































