Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշման մոտեցումը սիրիական ճգնաժամի քաղաքական որոշմանը՝ որպես հնարավոր միակ տարբերակ։
«Մենք երեկ (Էրդողանի հետ) շատ խոսեցինք երկկողմ հարաբերությունների և սիրիական հարցի կարգավորման մասին։ Ինձ թվաց, թե մենք կարող ենք զգալ ինչ-որ ընդհանուր եզրեր, որոնք մեզ հնարավորություն կտան հասնել ընդհանուր հաջողության։
Թուրքիայի նախագահը երեկ ինձ ուղիղ ասաց, որ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական միջոցներով։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել քաղաքական այդ գործընթացն առաջ տանելու համար»,- ասել է Պուտինը։









































