Ֆրանսիական BFM հեռուստաալիքը մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 13-ին Փարիզի «Բատակլան» թատրոնը գրաված ահաբեկիչներից մեկի՝ Օմար Իսմայիլ Մոսթեֆաիի կենսագրականից։
Լրագրողները պարզել են, որ նրա անունը մի քանի անգամ շոշափվել է քրեական գործերում, սակայն նա երբևէ չի դատապարտվել ազատազրկման։
Մոսթեֆաին ունի երկու երեխա, նա աշխատում էր հացաբուլկեղենի արտադրամասում։ 2009 թվականին նա նկարահանվել է ֆրանսիական ռեփ կատարողներից մեկի տեսահոլովակում։ Հարևանները նրան բնութագրում են որպես չափազանց զուսպ և հարգալից մարդ։ Փարիզյան ահաբեկչության մասնակիցների թվում առաջինը պարզել են Մոսթեֆաիի ինքնությունը։
Հիշեցնենք. այդ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 129 մարդ։









































