Ֆրանսիան դեմ է հանդես գալիս Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելուն, քանի որ դա կհանգեցնի «ցանկալիին հակասող» արդյունքի՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Միջազգային կոալիցիան օգնություն է ցուցաբերում Սիրիայի ազատ բանակին։ Պե՞տք է ցամաքային զորքեր ուղարկել։ Պատասխանը բացասական է։ Այդ զորքերը կդառնան օկուպացիոն ուժեր, և դա կհանգեցնեն էֆեկտի, որը կհակասի այն բանին, ինչին մենք ցանկանում ենք հասնել»,-ասել է Ֆաբիուսը RTL ռադիոկայանի եթերում։









































