Հինգ մարդ ձերբակալվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում հակաահաբեկչական շրջայցերի շրջանակներում: Նրանցից զենք է վերցվել, այդ թվում՝ նռնականետ: Այս մասին երկուշաբթի հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Լիոնում և արվարձաններում լույս երկուշաբթի գիշերը 13 խուզարկություն է կատարվել: Իրավապահները դրանց ընթացքում հայտնաբերել են նռնականետ, զրահաբաճկոններ, շատ ատրճանակներ և մեկ Կալաշնիկովի ավտոմատ:
«5 ձերբակալություն է եղել, ներկայումս կալանքի տակ դնելու 5 գործընթաց ընթացքի մեջ է»,- մեջբերում է գործակալությունն իր աղբյուրի խոսքերը:
Լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի տարածքում մի շարք հակաահաբեկչական շրջայցեր են տեղի ունեցել: Երկրի վարչապետ Մանուել Վալսի խոսքով՝ խուզարկությունները մոտ 150 հատ են, մինչդեռ ժանդարմերիան և ոստիկանությունը հայտարարում են, որ դրանք «առնվազն 110 հատ» են եղել:








































