Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ չի պատրաստվում համագործակցել «քրեական տարրերի» հետ:
Պերեսը սատարել է Բենզեմային, սակայն ակնարկել, որ եթե ֆուտբոլիստի առնչությունը Վալբուենայի շանտաժին ապացուցվի, ապա Կարիմը ստիպված կլինի հեռանալ «արքայական ակումբ»-ից:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է լքել Մադրիդը հետաքննության ավարտից հետո: Հակառակ դեպքում «Ռեալ»-ը վաղաժամկետ կլուծարի նրա պայմանագիրը 2016 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է «Ռեալ»-ի 8 հանդիպումներին և 7 գոլի հեղինակ դարձել:







































