Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական ազգային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Փարիզի ահաբեկչություններին մասնակցելու կասկածյալի նկատմամբ և հրապարակել է նրա լուսանկարը։
Նրա հասակը 1.75 մետր է, աչքերը շագանակագույն են։ Ֆրանսիական ոստիկանությունը խնդրել է անհապաղ տեղեկացնել, եթե որևէ մեկը տեղեկություններ ունի տվյալ անձի մասին։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ այդ անձը վտանգավոր է, և խնդրում է չփորձել սեփական ուժերով հաշվեհարդար տեսնել նրա հետ։










































